Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2015թ. MasterCard-ը թողարկելու է մատնահետքերի սկաներով պլաստիկ քարտեր
20/10/2014 12:42

2015թ. MasterCard-ը թողարկելու է մատնահետքերի սկաներով պլաստիկ քարտեր

Մեր օրերում մեծ ուշադրություն է հատկացվում ապրանքի և ծառայությունների դիմաց վճարման գործընթացի պարզեցմանը: Apple և Google ընկերություններն արդեն իսկ առաջարկել են իրենց լուծումները, իսկ այժմ հերթը MasterCard վճարային համակարգինն է: 

Բիոքիմիական նույնականացման տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Zwipe ընկերության հետ համատեղ MasterCard-ը մոտ ապագայում թողարկելու է մատնահետքերի սկաներ պարունակող պլաստիկ քարտեր: Դա նշանակում է, որ այլևս չեն կիրառվելու PIN-կոդերը: Վճարումներ իրականացնելու համար քարտապանից պահանջվելու է միայն ցուցամատը տեղադրել մատնահետքերի սկաներիի վրա: 

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ քարտատիրոջ մատնահետքի վերաբերյալ բոլոր տվյալներն անց են կացվում անմիջապես MasterCard պլաստիկ քարտի մեջ և չեն փոխանցվում վճարային համակարգ, ինչն ավելի անվտանգ է դարձնում փոխանցումները: 

MasterCard-ը մատնահետքերի սկաներով պլաստիկ քարտերը ծրագրում է թողարկել 2015 թվականին: Նշենք, որ այս տեխնոլոգիայով հետաքրքրված է նաև Visa վճարային համակարգը: