Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Glass-ի նոր հավելվածը հեշտացնում է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփումը
14/10/2014 13:46

Google Glass-ի նոր հավելվածը հեշտացնում է լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփումը

Լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար շատ դժվար է շփվել նրանց հետ, ովքեր չեն հասկանում ժեստերի լեզուն: Ժամանակակից տեխնոլոգիաները չեն շրջանցել նաև այս խնդիրը: 

Georgia Tech ընկերությունը մշակել է հավելված, որի հիմքում ընկած է ձայնի ճանաչման ալգորիթմը: Google Glass-ի համար նախատեսված այս նոր հավելվածն աշխատում է սմարթֆոնի հետ համատեղ և աշխատում է այն հետևյալ կերպ. Google Glass «խելացի» ակնոց կրող անձնավորության զրուցակիցը խոսելիս շուրթերին է մոտեցնում սմարթֆոնի բարձրախոսը, ինչից հետո նրա խոսքն արտացոլվում է ակնոցի ապակիների ներքո և ընթեռնելի է դառնում ակնոցը կրող անձի համար:

Եթե ցանկանում եք ծանոթանալ հավելվածին, առաջարկում ենք դիտել ներկայացված տեսանյութը: