Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հաքերները համացանցում են տեղադրել ամերիկյան մի շարք աստղերի անձնական նկարները. iCloud-ը անվտանգության խնդիրներ ունի
01/09/2014 13:34

Հաքերները համացանցում են տեղադրել ամերիկյան մի շարք աստղերի անձնական նկարները. iCloud-ը անվտանգության խնդիրներ ունի

Համացանքում են հայտնվել ամերիկյան մի շարք հայտնի աստղերի անձնական նկարները, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում նաև մերկ նկարները: Տեղեկությունների համաձայն հաքերներին հաջողվել է ներթափանցել աստղերի iCloud համակարգի պահոցներ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել արտահոսքը: Կորտվել են Ջենիֆեր Լոուրենսի, Քեյթ Ափթոնի, Կիրստեն Դանսթի, Սելենա Գոմեսի, Ավրիլ լավինի և մի շարք այլ աստղերի պահոցները, որոնց թիվը կարող է հասնել և անցնել հարյուրը: Հաքերները նաև հրապարակել են այն աստղերի ցուցակը, որոնց պահոցները կոտրվել են:

Առայժմ համացանցում հասանելի են միայն սահմանափակ թվով նկարներ, սակայն արդեն տեղեկություններ կան, որ հաքերները պատարստվում են վաճառել ոչ միայն աստղային նկարները, այլ նաև տեսանյութերը, որոնք բավական «հետաքրքիր» են:

Սա առաջին անգամը չէ, որ Apple-ի iCloud պահոցը անվտանության խնդիրներ է ունենում, հիշեցենենք, որ որոշ ժամանակ առաջ կոտրվել էր հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի պահոցը: