Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Network.am. KDWin-ը հայերի կողմից ամենաշատ ներբեռնվող ծրագիրն է
14/06/2014 21:27

Network.am. KDWin-ը հայերի կողմից ամենաշատ ներբեռնվող ծրագիրն է

2014թ.-ի հունվարի 1-ից մինչ օրս Network.am Ծրագրերի ներբեռնման հայկական հայտնի հարթակից ներբեռնումների ընդհանուր ծավալը կազմել է 7 822 GB, իսկ քանակը` 191 819:

Ամենաշատ ներբեռնվող ծրագիրը KDWin-ն է, որի KDWin 2010 տարբերակը ներբեռնվել է 26 322, իսկ KDWin 3.01b տարբերակը` 19 288 անգամ: Avast Free Antivirus-ը երրորդն է` 11 626 ներբեռնում: Չորրորդ տեղում է Google Chrome-ի Installer-ը` 11 257 ներբեռնում: Dr.Web CureIt-ը հինգերորդն է` 7820 ներբեռնում: 6-րդ տեղում է Mozilla Firefox-ը` 6230 ներբեռնում: WinRAR-ը յոթերորդն է` 5785 ներբեռնում: Ութերորդ տեղում է հայկական և ռուսական տառատեսակների հավաքածուն` 5476 ներբեռնում: Adobe FlashPlayer-ը իններորդն է` 5293 ներբեռնում: Տասնյակը եզրափակում է K-Lite Codec Pack-ը` 4 723 ներբեռնում:

Նշենք, որ Network.am-ն արդեն 10 տարեկան է, և այս բոլոր տարիների ընթացքում հայկական ամենաօգտակար ու օգտագործվող ռեսուրսներից մեկն է:

Որոշ տվյալներ վերջին տարիների վիճակագրության մասին.

2013թ. Ներբեռնումների թիվ` 411 626, ծավալ` 16 671 GB:
2012թ. Ներբեռնումների թիվ` 447 087, ծավալ` 16 492 GB:
2011թ. Ներբեռնումների թիվ` 414 318, ծավալ` 12 134 GB:
2010թ. Ներբեռնումների թիվ` 440 051, ծավալ` 14 907 GB:

Ինչ կայանում է ամենաներբեռնվող ծրագրին, ապա KDWin-ը եղել և մնում է վերջին տարիների անփոփոխ առաջատար:

2013թ. KDWin 2010` 50 494 ներբեռնում, KDWin 3.01` 40 726 ներբեռնում:  
2012թ. KDWin 2010` 45 993 ներբեռնում, KDWin 3.01` 38 647 ներբեռնում:  
2011թ. KDWin 3.01` 62 897 ներբեռնում: