Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ամառային պրակտիկայի ծրագիր Microsoft ինովացիոն կենտրոնում. ստացեք աշխատելու հնարավորություն լավագույն կազմակերպություններում
09/06/2014 21:19

Ամառային պրակտիկայի ծրագիր Microsoft ինովացիոն կենտրոնում. ստացեք աշխատելու հնարավորություն լավագույն կազմակերպություններում

Եթե դուք ցանկանում եք դառնալ արհեստավարժ ծրագրավորող կարճ ժամանակահատվածում, ձեռք բերել ոլորտային կարևորագույն տեսական/պրակտիկ գիտելիքներ նորարար միջավայրում և ստանալ աշխատանքի հնարավորություն լավագույն կազմակերպություններից մեկում, Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը առաջարկում է Ձեզ միանալ Պրակտիկայի Ծրագիր N7-ին:

Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական մասից:

1. Տեսական մաս՝ 1.5 ամիս

– Ծրագրավորման հիմունքներ (ներածություն, սկզբունքները և հիմնական դրույթները)
– C# & C++
– Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում և նախագծման ձևանմուշներ
– Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
– Տվյալների շտեմարան, օպերացիոն համակարգեր

2. Գործնական մաս՝ 2.5 ամիս

Նախագծերի մշակում (արհեստական բանականություն, ռոբոտների ղեկավարման ավտոմատացված համակարգ՝ հիմնված արհետսական բանականության վերջին նվաճումների վրա)
Բիզնես, ներկայացուցչական/հաղորդակցական հմտությունների զարգացման դասընթաց, որը կօգնի Ձեզ լավ ներկայանալ աշխատանքային հարցազրույցներին:

Ընտրված մասնակիցներին կտրամադրվի մեկ շաբաթ անվճար փորձաշրջան: Ծրագրի արժեքը` 80 000 ՀՀԴ: Դիմորդը պետք է ունենա ալգորիթմական մտածելակերպ և օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման վերաբերյալ գիտելիքներ:

Հետաքրքրված լինելու դեպքում կարող եք լրացնել առցանց դիմում-հայտը մինչև ս.թ. հունիսի 10-ը:

Դիմում-հայտն ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում կստանաք ստացումը հաստատող նամակ: Այն դեպքում եթե չստանաք հաստատող նամակ, խնդրում ենք տեղեկացնել [email protected] էլ. հասցեով: Դիմում-հայտային փուլն անցած դիմորդները կհրավիրվեն տեխնիկական հարցազրույցի: Անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի լրացուցիչ հարցազրույց:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել Սոնա Մարտիրոսյանի հետ [email protected] էլ. հասցեի կամ 010 562638 հեռախոսահամարի միջոցով: