Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը ներկայացրել է Swift ծրագրավորման նոր լեզուն
03/06/2014 12:37

Apple-ը ներկայացրել է Swift ծրագրավորման նոր լեզուն

Ինչպես արդեն նշել ենք, Apple-ը մի շարք նոր ֆունկցիաներ է ներկայացրել, որոնք առկա են OS X և iOS 8 օպերացիոն համակարգերում, սակայն ծրագրավորողների համար կարևորագույն նորամուծությունը ծրագրավորման նոր լեզուն է, որը ստացել է Swift անվանումը:

WWDC 2014 կոնֆերանսի ժամանակ նշվել է, որ Apple ընկերությունը ստեղծում է ծրագրավորման միանգամայն նոր և հզոր լեզու, որը ծրագրավորողներին հնարավորություն կտա ստեղծելու ավելի հուսալի և անվտանգ կոդեր: Objective-C-ի հետ համատեղելիությունը թույլ կտա ինտեգրել Swift-ն արդեն իսկ գոյություն ունեցող հավելվածներում: Իսկ Xcode Playground հարթակը Swift-կոդեր գրելու գործընթացին կհաղորդի ինտերակտիվ բնույթ՝ վայրկենապես արտացոլելով կատարվող աշխատանքի արդյունքները:

Swift ծրագրավորման լեզվի բետա-տարբերակն արդեն հասանելի է iOS Developer Program և OS X Developer Program ծրագրերի մասնակիցների համար: Ծրագրի վերջնական տարբերակը հասանելի կլինի աշնանը, իսկ Swift հիմքով հավելվածները հնարավոր կլինի ներբեռնել App Store և Mac App Store առցանց խանութներից: