374
21
2808
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն. ամառային դպրոց` ծրագրավորման հիմունքներ

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն. ամառային դպրոց` ծրագրավորման հիմունքներ

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են «Ամառային Դպրոց - Ծրագրավորման Հիմունքներ» ծրագրի մեկնարկ: Հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մասնագետների մեծ պահանջարկը, Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը կազմակերպում է այս Ամառային Դպրոցը, որը հնարավորություն կտա բոլոր հետաքրքրված ուսանողներին և դպրոցականերին սովորել ծրագրավորման հիմունքներ` կողմնորոշվելով նրանց ՏՏ ոլորտում մասնագիտության ընտրության հարցում: Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցներին կներկայացվի Java Ծրագրավորման լեզվի հիմունքներ, Web դիզայն, Տվյալների Բազաների Կառավարում, ինչպես նաև Համակարգչային Դիզայն և Գրաֆիկա:

ՆԿԱՐԱԳԻՐ

«Ամառային Դպրոց»-ի դասընթացներին ընդգրկվել կարող է ցանկացած ոք, ով ցանակնում է.

- Ձեռք բերել ծրագրավորման նախնական գիտելիքներ,
- Զարգացնել հմտությունները Java Ծրագրավորման լեզվի և Web Դիզայնի ոլորտում,
- Առաջին քայլն անել նոր ու պահանջված մասնագիտության ձեռք բերման համար

Եթե դուք դպրոցական կամ 1-ին/2-րդ կուրսի ուսանող եք և մտածել եք սովերել ծրագրավորում կամ դառնալ ծրագրավորող, ապա կարող եք մասնակցել ցերեկային ժամերին կազմակերպող ամառային դասընթացներին, որոնք անցկացվելու են Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի հով և հաճելի լսարաններում: Դասընթացների մեկնարկը լինելու է Հունիսի 9-ին և տևելու է մինչև Հուլիսի 19-ը: Դասընթացի ավարտին  մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայագրեր:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

WEB ծրագրավորման հիմունքներ. #HTML, #CSS,  #JavaScript - տևողություն` 24 ժամ / 12 դաս, արժեք` 29 000 դրամ, մեկնարկ` հունիս 9, 2014:

JAVA ծրագրավորոման հիմունքներ. #Java Սինտաքս, #Պայմանական & կրկնության օպերատորներ, #Միաչափ & երկչափ զանգվածներ - տևողություն` 24 ժամ / 12 դաս, արժեք` 30 000 դրամ, մեկնարկ` հունիս 10, 2014:

Տվյալների Բազանների Կառավարում. #SQL ստանդարտ հարցումների լեզու, #Հարցումների իրականացում, #Տրանզակցիաների կառավարում - տևողություն` 14 ժամ / 7 դաս, արժեք` 21 000 դրամ, մեկնարկ` հունիս 18, 2014:

ԴԻԶԱՅՆ & ԳՐԱՖԻԿԱ

Adobe Photoshop - տևողություն` 16 ժամ / 8 դաս, արժեք` 25 000 դրամ, մեկնարկ` հունիս 16, 2014:
   
Corel Draw - տևողություն` 16 ժամ / 8 դաս, արժեք` 25 000 դրամ, մեկնարկ` հունիս 17, 2014:

Գրանցվելու համար կարող եք լրացնել համապատասխան հայտը մինչև  Հունիսի 6-ը , 2014 ` այցելելով  http://www.armindia.am/arm/online_registration.

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 556810 կամ այցելել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն:

Կարճ հասցե: geek.am/u/3884.html
Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ Ծրագրավորում Ծրագրավորման դասընթացներ Դիզայնի դասընթացներ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2680 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS