Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը փլագին է թողարկել Outlook-ում վիդեոհանդիպումների համար
19/05/2014 13:58

Google-ը փլագին է թողարկել Outlook-ում վիդեոհանդիպումների համար

Google ընկերությունը թողարկել է փլագին Outlook-ի համար, որը հնարավորություն է տալիս վիդեոհանդիպումներ կազմակերպել նախագծի մասնակիցների հետ: Այն օգտակար կլինի բոլոր սթարթափերների համար, ովքեր համատեղում են Google Apps-ն ու Microsoft Office փաթեթը:

Նոր փլագինում Google-ը չաթ չի ներառել, այն պետք է դառնա Lync-ի այլընտրանքային տարբերակը, որը նույնպես պարունակում է համանման ֆունկցիաներ:

Վերլուծաբանները մեծ ուշադրություն են դարձնում գրասենյակային պրոդուկտներ արտադրող ընկերությունների միջև օրեցօր աճող մրցակցությանը: Մարրտի վերջին Microsoft ընկերությունը թողարկեց iPad-ի համար նախատեսված Office փաթեթը, որը ներառում էր Word, Excel և Power Point ծրագրերը:

Կարճ ժամանակ անց Google-ը թողարկեց տեքստային փաստաթղթերիի խմբագրման համար նախատեսված հավելված iOS և Android հարթակների համար: Ընդ որում, Google Drive-ում ավելի վաղ ներառված խմբագրման ֆունկցիան այդ պահից ի վեր այլևս չի գործում: