Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Flappy Bird-ը վերադառնում է
16/05/2014 11:13

Flappy Bird-ը վերադառնում է

Հուսով ենք չեք մոռացել Flappy Bird խաղը, որը վերջերս նվաճեց մոբայլ խաղերի աշխարհը` ներբեռնվելով հարյուր միլիոնից ավելի անգամ: Այնուհետ, խաղի հեղինակ Նգուեն Դոնգը հեռացրեց այն App Store-ից և Google Play-ից` պարզաբանելով, որ խաղը կաղխում է առաջացնում մարդկանց մոտ ու վնասում նրանց: Խաղի հեռացումամբ` իհարկե չմարեց խաղի հանդեպ հեռաքրքրությունը: Flappy Bird-ի համբավն արդեն այն մեծության էր հասել, որ հեռացումից հետո այն այլ հարթակներից շարունակվեց ներբեռնվել տասնյակ միլիոնավոր անգամներ: Միևնույն ժամանակ խաղն ապահովեց նաև իրեն կրկնօրինակողների հաջողությունը, որոնցից մի քանիսը ևս արձանագրեցին տասնյակ միլիոնավոր ներբեռնումներ:

Խաղի հեղինակ Նգուեն Դոնգը վերջերս հայտարարել է, որ այս տարվա օգոստոս ամսին կթողարկվի Flappy Bird-ի նոր տարբերակը, որն իր կարծիքով այդքան մեծ կախվածություն չի առաջացնի խաղացողների մոտ: Դոնգը նաև նշել է, որ նոր Flappy Bird-ը հնարավոր կլինի միանգամից մի քանի հոգով խաղալ: Իսկ մինչ նոր Flappy Bird-ի հայտնվելը Դոնգը պատրաստվում է մեկ այլ խաղ թողարկել: Այս մասին նա հայտնել է իր թվիթերում` հրապարակելով նաև նոր խողից մեկ դրվագ և գրելով` ես ստեղծում եմ նոր խաղ, որպեսզի մարդիկ ժամանակավորապես մոռանան Flappy Bird-ի մասին:

Դեռևս վաղ է ասել, թե արդյոք նոր խաղը կկրկնի առաջին Flappy Bird-ի հաջողությունը: Շատերի կարծիքով նման պարզ խաղի հաջողության հիմնական պատճառը նրա կախվածություն առաջացնելու կարողության մեջ էր: