Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը մտադիր է ընդլայնել բջջային հավելվածների գովազդի հնարավորությունը
23/04/2014 11:00

Google-ը մտադիր է ընդլայնել բջջային հավելվածների գովազդի հնարավորությունը

Google ընկերությունը հայտնել է այն մասին, որ պատրաստվում է հավելվածների գովազդ գործարկել Youtube-ում և բջջային որոնման դաշտում:

Google բջջային որոնման դաշտում կհայտնվի հայտարարությունների նոր տեսակ, որը թույլ կտա անմիջապես անցնել հավելվածների տեղակայմանը: Գովազդատուները, օգտագործելով AdMob ցանցը, Google-ի կողմից տրամադրած տվյալների շնորհիվ կկարողանան ճիշտ թիրախ ընտրել: Ընկերությունը տեղեկատվություն կտրամադրի այն մասին, թե ինչ հավելվածներ են օգտատերերն արդեն իսկ ներբեռնել և ըստ դրա, հաշվի առնելով օգտատերերի նախասիրությունները, յուրաքանչյուրին կցուցաբերվի յուրահատուկ մոտեցում: Օրինակ, եթե մարդը հետաքրքրված է սպորտով, գովազդի տեսքով կառաջարկվեն հավելվածներ, որոնք անմիջական կապ ունեն սպորտի հետ:

Բջջային հավելվածների գովազդը Youtube-ում կլրացնի արդեն իսկ գործող TrueView ծառայությանը: Google-ը մտադիր է ընդլայնել հավելվածների գովազդի ինտեգրացիան հայտարարությունների AdWords ծառայության միջոցով:

Նոր տեխնոլոգիայի նախնական փորձարկման գործընթացին մասնակցել են Allthecooks, AllTrails, Beautylish, Etsy, Expedia, Flixster, Healthtap, IMDb, Moviefone, Newegg, OpenTable, Trulia և մի շարք այլ ծառայյություններ: Շուտով նախագծը կհամալրվի ևս 24 հավելվածներով:

Այսուհետ գովազդատուները որոնման միջոցով հնարավորություն կունենան օգտատերերին հիշեցնել իրենց հավելվածների մասին: Ծրագրավորողները կկարողանան կապ հաստատել օգտատերերի հետ հավելվածի օգտագործման ամբողջ ընթացքում: Google-ը նշել է, որ AdWords հայտարարությունները մի քանի ամսից արդեն հասանելի կլինեն: