Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թողարկվել է Android սարքերի համար նախատեսված Chrome Remote Desktop ծրագիրը
21/04/2014 19:22

Թողարկվել է Android սարքերի համար նախատեսված Chrome Remote Desktop ծրագիրը

Google ընկերությունը թողարկել է Chrome Remote Desktop ծրագրի նոր տարբերակը, որը հնարավորություն կտա Android սարքերի օգտատերերին կառավարել իրենց համակարգիչները սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով:

Այս ծառայությունից օգտվելու համար Chrome Remote Desktop ծրագիրն անհրաժեշտ է ակտիվացնել ինչպես սմարթֆոնում, այնպես էլ համակարգչում: Այն համատեղելի է Windows և OS X օպերացիոն համակարգերի հետ:

Google-ի թողարկած այս նոր ծրագիրը դարձել է համանման ֆունկցիոնալ հնարավորություններով վճարովի և անվճար հավելվածներից մեկը, որը կարելի է ներբեեռնել Google Play-ից:

Chrome Remote Desktop-ի առաջին տարբերակը թողարկվել է 2011 թվականին, ինչից հետո Google-ն աստիճանաբար բարելավում է տարբեր հարթակների հետ ծրագրի համատեղելիությունը: Սպասվում է, որ մինչ այս տարվա վերջ կթողարկվի նաև ծրագրի iOS տարբերակը: