Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը զբաղվում է Android TV ծրագրի մշակմամբ
06/04/2014 20:27

Google-ը զբաղվում է Android TV ծրագրի մշակմամբ

Հրապարակվել են Google ընկերության կողմից մշակվող Android TV նոր ծրագրի մասին մանրամսները: Նախկինում ևս որոնողական հսկան Google TV-ի միջոցով փորձում էր ներթափանցել հեռուստացույցների սեգմենտ, սակայն այդ նախագիծը զարգանում էր բավականին դանդաղ տեմպերով: Հայտնի է դարձել, որ ընկերությունը վերջերս սկսել է զբաղվել Android TV ծրագրի մշակմամբ, որն զգալիորեն տարբերվում է Google TV-ից:

Android TV-ն, ի տարբերություն վերջինիս, նախատեսված չէ հեռուստացույցը հսկայական սմարթֆոնի վերածելու համար: Այն առվելապես համարվում է ժամանցային ինտերֆեյս, այլ ոչ համակարգչային հարթակ և իր բնույթով ավելի մոտ է Apple, Amazon Fire և Roku հեռուստացույցներին: Նոր ինտերֆեյսն ապահովելու է հեռուստացույցի պարունակության արագ հասանելիությունը և այն ավելի պարզ է լինելու օգտագործման համար: Հայտնի է նաև, որ Android TV-ում մեծ դեր են ունենալու խաղերը:

Այն մասին, թե երբ կթողարկվեն Android TV ծրագրով առաջին հեռուստացույցները, հրապարակված տեղեկատվություն դեռևս չկա: