Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը ներկայացրել է Office iPad-ի համար
28/03/2014 11:00

Microsoft-ը ներկայացրել է Office iPad-ի համար

Microsoft-ը ներկայացրել է Office ծրագրային փաթեթի հատուկ տարբերակը iPad պլանշետների համար: Ծրագրային փաթեթում ընդգրկված են Office-ի հիմնական բաղադրիչները: Office-ում ներառված է նաև հնարավորություն սինխրոնիզացվելու OneDrive ամպային ծառայության հետ:

Office-ի փաթեթում ներառված են Word, Excel և PowerPoint հավելվածները: Արտաքնապես iPad-ի Office-ը նման է Microsoft Office 2013-ին, իհարկե մենյուն հարմարեցված է Touch ինտերֆեյսին: Միևնույն ժամանակ պահպանվել են ծրագրերի բոլոր հիմնական ֆունկցիաները:

Excel-ի համար գործարկվել է նոր ստեղնաշար, որն ավելի դյուրին է դարձնում բանաձևերի մուտքագրումը, իսկ PowerPoint-ում ավելացվել են պրեզենտացիաների նոր էֆեկտներ: