Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Globo App. Երբ ժամանակը նշանակություն ունի
04/03/2014 11:31

Globo App. Երբ ժամանակը նշանակություն ունի

Մարդկանցից շատերն անընդհատ ստիպված են ապրել ժամանակային տարբեր գոտիներում: Պատճառները բազմաթիվ են, օրինակ`գործընկերների հետ բանակցություններն ու անընդհատ թռիչքները: Հարցն այլ է. Ինչպես իմանալ հստակ ժամը ժամանակային գոտիների անդադար փոփոխության դեպքում և բաց չթողնել մեկ այլ քաղաքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները: Այս բարդ խնդիրը լուծելու համար օգնության կգա Globo հավելվածը:

Նախ, տեսնենք, թե ինչով է տարբերվում Globo-ն iOS հարթակում ներկառուցված Ժամացույց հավելվածից: Հարկ է նշել, որ Globo-ն իր մեջ պարունակում է քաղաքների հսկայական ցուցակ, որը բացակայում մյուս հավելվածում: Բացի այդ, Ժամացույցի միջոցով Դուք կարող եք միայն տեղեկանալ ժամանակային այլ գոտիներում տվյալ պահին ժամի մասին, սակայն այդ ժամանակով զարթուցիչ միացնել չեք կարող: Եթե ցանկանում եք իմանալ, թե քանի ժամից Նյու Յորքում կլինի ցերեկվա ժամը երկուսը, ապա ստիպված կլինեք ձեռքով հաշվարկել: Վերը նշված տարբերություններն ընդամենը մի քանիսն են գոյություն ունեցողներից, որոնք ավելի բացաայտ են դառնում Globo-ի աշխատանքի ընթացքում:

Հավելվածի գլխավոր էկրանի վերին հատվածում նշվում է տվյալ պահին Ձեր գտնվելու վայրի ժամանակը, իսկ ներքև հատվածում են բերվում են քաղաքները, որոնք ընտրում է հենց ինքը`օգտատերը: Յուրաքանչյուր քաղաքի համար նախատեսված են չորս բաժիններից բաղկացած ենթացանկեր, որտեղ նշվում են քաղաքի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև այն, թե ինչ հեռավորության վրա է գտնվում տվյալ քաղաքը Ձեր քաղաքից: Տրամադրվում են նաև տվյալ ժամանակյին գոտու մասին տեղեկատվություն և տարածքի մասին ժամանակային առանձնահատկություններ:

Եվ վերջապես, Globo-ն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքի համար միացնել զարթուցիչ` նշելով համապատասխան ժամն ու ամսաթիվը: Այսքանով Globo-ի հնարավորությունները սահմանափակվում են: Հավելվածը բավականին պարզ է օգտագործման համար, դրանից գլուխ հանելու համար Ձեզանից ընդամենը մի քանի րոպե կպահանջվի: