Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Android-ի նոր տարբերակը կկոչվի KitKat. այո, այո շոկոլադե սալիկների անունով
04/09/2013 11:57

Android-ի նոր տարբերակը կկոչվի KitKat. այո, այո շոկոլադե սալիկների անունով

Google կորպորացիան թողարկում է Android օպերացիոն համակարգի 4.4 տարբերակը, որն անվանվել է KitKat`  Nestle ընկերության կողմից արտադրվող շոկոլադե սալիկների անունով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Google-ը Android-ի տարբերակը կոչում է քաղցրավենիքի անվանումով: Նախկինում Android-ի տարբերակները անվանվել են` Cupcake (Կեքս), Donut (Փքաբլիթ), Eclair (Էկլեր), Froyo (Սառեցված յոգուրտ), Gingerbread (Կոճապղպեղով թխվածքաբլիթ), Honeycomb (Մեղրամոմ), Ice Cream Sandwich (Պաղպաղակ-սենդվիչ):

Անվանակոչման պատշոնական վարկածն այն է, որ Kitkat-ը Android-ը ստեղծող թիմի ամենասիրված շոկոլադե սալիկն է: Սակայն համացանցում տարածված որոշ տեղեկությունների համաձայն` Google-ը և Nestle-ն փոխշահավետ համագործակցություն են սկսել, ըստ որի Google-ի կողմից Android 4.4-ի Kitkat անվանման դիմաց Nestle կորպորացիան Android-ի տարբերանշանը կտեղադրի Kitkat կոնֆետների փաթեթավորման վրա:

Android 4.4-ի տեխնիկական տվյալները դեռևս չեն հրապարակվում: Լուրերի համաձայն Google-ը դա կարող է անել բեռլինյան IFA ցուցահանդեսի ընթացքում: