Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը PHP-ն դարձրել է 9 անգամ ավելի արագ
29/07/2013 20:36

Facebook-ը PHP-ն դարձրել է 9 անգամ ավելի արագ

Facebook սոցիալական ցանցի մասնագետները շարունակում են կատարելագործել PHP-ն: Ընդ որում, նրանց հաջողվում է անընդհատ նորանոր հաջողություններ արձանագրել: Օրերս հայտարարվել է նոր վիրտուալ մեքենայի ստեղծման մասին, որը կարողանում է PHP-ով հրամանները կատարել 9 անգամ ավելի արագ: Facebook-ի ինժեներ Ջոել Փոբարը նշել է, որ իրենք նպատակ ունեն PHP-ն դարձնել շատ արագ աշխատող լեզու:

Նշենք, որ ավելի վաղ Facebook-ի կողմից ստեղծվել և օգտագործվում է HipHop անունը կրող վիրտուալ մեքենան: Այն PHP արագացման բավական լավ արդյունքներ է գրանցել: Տեղին է հիշեցնել, որ ի տարբերություն ավելի «ցածր մակարդակի» վրա գործող C և C++ ծրագրային լեզուների, որոնք համակարգչի հետ աշխատում են երկնիշ մակարդակի վրա, PHP-ն ավելի դանդաղ է: HipHop-ը PHP-ն փոխակերպում է C++ կոդի, ինչն էլ ավելի արագ է կատարվում մեքենայի կողմից:

Facebook-ի օգտատերերի թվի կտրուկ աճը ընկերությանը ստիպել է ավելի կատարելագործել PHP-ի աշխատանքը: Դրա արդյունքում ստեղծվել է Just-in Time վիրտուալ մեքենան, որին հաջողվել է PHP-ն արագացնել ավելին քան 9 անգամ: Facebook-ում նշում են, որ նոր վիրտուալ մեքենան առավել էֆեկտիվ է մեծ քանակի դինամիկ տվյալների հետ աշխատանքի ժամանակ:

Վիրտուալ մեքենայի կոդերը Facebook-ն արդեն տեղադրել է GitHub-ում (https://github.com/Facebook/hiphop-php/wiki):