Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Շուտով կհայտնվի հաղորդագրությունների փոխանակման լիովին գաղտնի և անվտանգ ծրագրային հավելված
10/07/2013 15:32

Շուտով կհայտնվի հաղորդագրությունների փոխանակման լիովին գաղտնի և անվտանգ ծրագրային հավելված

The Pirate Bay-ի համահիմնադիր Պետեր Սունդեն ծրագրում է ստեղծել հաղորդագրությունների փոխանակման լիովին գաղտնի և անվտանգ ծրագրային հավելված, որտեղ անգամ ստեղծողները հնարավորություն չեն ունենա վերծանել օգտատերերի հաղորդագրությունները:

Նոր հարթակը կանվանվի Hemlis (շվեդերեն` գաղտնիք) և նման կլինի WhatApp-ին: Հիմնական տարբերությունը կլինի հաղորդագրությունների գաղտնիությունը: Նախատեսվում է, որ հաղորդագրությունների հարթակն անվճար կլինի, իսկ հավելյալ ֆունկցիաները` նկարների կամ ֆայլերի փոխանակման հնարավորություն և այլն, կլինեն վճարովի:

iOS-ի և Android-ի համար ծրագրային հավելվածների ստեծման արժեքը կկազմի 100 000 $: Գումարը հավաքվում է ինտերնետի միջոցով: Արդեն իսկ հավաքվել է մոտ 25 000 դոլար: Մարդիկ, ովքեր կնվիրաբերեն 5 դոլարից ավելի, անվճար կստանան հավելվածի բոլոր ֆունկցիաներից օգտվելու հնարավորություն: 100 000 դոլարը չհավաքելու դեպքում նախագծի հիմնադիրները խոստանում են վերադարձնել նվիրաբերված գումարները:

Մեր կողմից ավելացնենք, որ այժմ, ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից օգտատերերի գատնի տվյալներին հետևող ամերիկյան PRISM ծրագրի գաղտնազերծման հետ կապված, ինտերնետում անձնական տվյալների գաղտնիության թեման չափազանց հրատապ է: Եթե Hemlis-ը նախատեսվածի պես գաղտնի լինի, ապա համոզված ենք, որ այն գլխապտույտ հաջողություն կունենա: