Categories: Code

Beeline. Հայաստանի մարզային դպրոցներից շուրջ 70 աշակերտ զինվեց կոդավորման հիմնարար հմտություններով

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (Beeline ապրանքանիշ), Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը  և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունն ամփոփեցին «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի երկրորդ և ավարտական փուլը, որի շրջանակում մարզային երեք հիմնական դպրոցների աշակերտներին դասավանդվեց կոդավորման արտալսարանային դասընթացներ։

Ծրագրի նպատակն էր զարգացնել աշակերտների կոդավորման հիմնարար հմտությունները, թվային և այլ առանցքային ունակություններ՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: Դասընթացներն անցկացվեցին Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումների օգնությամբ։

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին առցանց միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3, Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 և Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտները, ուսուցիչներն ու տնօրենները։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին Micro:bit սարքերի կիրառությամբ պատրաստված նախագծեր։ Դրանց թվում էին ազդանշանային համակարգերի արձակման, հողի խոնավության չափման, էներգախնայողության, ինչպես նաև առօրյա կյանքում կիրառելի մի շարք նախագծեր։ Յուրքանչյուր նախագիծ ներկայացվեց ինչպես տեխնիկական բնութագրիչների, այնպես էլ դրանց պրակտիկ կիրառությունը ցուցադրող տեսանյութերի միջոցով։

Ամփոփիչ միջոցառմանը միացել էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով, ողջունելով մասնակիցներին, նշեց. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն կերպ փորձում է խրախուսել և խթանել դպրոցներում նորարարական և ստեղծագործական մոտեցումները, տեխնոլոգիական ուսուցումը։ Շնորհակալ եմ, որ այս ջանքերին միացել են նաև տեխնոլոգիական ոլորտի մեր գործընկերները, որոնք կրթությունը դիտում են որպես պոտենցիալ հարթակ, որտեղից էլ լավ գիտելիքներով ու մոտեցումներով օժտված երիտասարդները պետք է համալրեն մեր երկրի տնտեսության զարգացման համար հեռանկարային ուղղությունները»։

«Տելեկոմ Արմենիա» ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության վարչության ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց․ «Ուրախ ենք տեսնել այս նախագծի նման լավ արդյունքները: Ներկայացրած նախագծերը բոլորն էլ շատ լավն ու օգտակար էին, վստահ եմ այս գիտելիքներն ու հմտությունները մասնակիցներին դեռ շատ են պետք գալու կյանքում՝ ուսման և աշխատանքի մեջ»:

«Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է։ Այն պահանջված է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Բացի զուտ տեխնիկական բաղադրիչից, ծրագիրը երեխաներին հնարավորություն ընձեռեց զարգացնել քննադատական ու վերլուծական մտածողությունը` խնդիրները վեր հանելու և նորարարական լուծումներ գտնելու գիտակցումն ու կարողությունը։ Այս իմաստով, զուտ տեխնիկական հմտություններով զինելուց բացի, ծրագիրն ավելի լայն արդյունքներ արձանագրեց», – իր խոսքում նշեց Հայաստանում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Ընդհանուր առմամբ, պիլոտային այս ծրագիրն Հայաստանում իրականացվեց 8 ամիս` ներառելով Երևանից և մարզերից երեքական դպրոցներից թվով շուրջ 140 աշակերտի։ Ծրագրի մեկնարկից առաջ շահառու դպրոցների ՏՀՏ և անգլերենի ուսուցիչները անցել էին micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ։ Դպրոցներին տրամադրվել էր micro:bit սարքեր, դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

1 day ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

1 day ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

1 week ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

1 week ago