237
Beeline. գործարկվել է նոր 4G+ բջջային ցանց

Beeline. գործարկվել է նոր 4G+ բջջային ցանց

Beeline-ը հայտարարում է 4G+ բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցն արդեն հասանելի է Երևանում, Հայաստանի 17 քաղաքում և տասնյակ խոշոր բնակավայրերում՝ ապահովելով բաժանորդների ինտերնետի արագության էական աճ:

4G+ կամ LTE-Advanced ցանցը՝ չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերի առաջադեմ տարբերակ է:

Իրեն նախորդող ստանդարտներից 4G+ ցանցը տարբերվում է կապի արագության բարձրացմամբ, տվյալների փոխանցման ալգորիթմներով և այլ նորամուծություններով: 4G+ ցանցը մշակվել է բացառապես բարձր արագությամբ տվյալների փոխանցման համար և ապահովում է միչև 170 Մբիթ/վրկ առավելագույն արագություն:  

4G+ ցանցը հասանելի է CAT 6 և ավելի բարձր կատեգորիաների հեռախոսների կամ սարքերի համար։ Եթե հեռախոսը և SIM  քարտը ապահովում են 4G+ ցանցի համատեղելիությունը և հեռախոսի կարգավորումների մեջ նախընտրելի ցանցը ընտրած է 4G, ապա հեռախոսը ավտոմատ կերպով կմիանա 4G+ ցանցին և հնարավորություն կտա օգտվել գերարագ կապից:

«Համաշխարհային համաճարակը ցույց տվեց, որ ինտերնետի պահանջարկը և  դրա օգտագործումը մշտապես աճելու են, բայց դրա համար օպերատորները պետք է անընդհատ կատարելագործեն իրենց ցանցերը: Մեր ցանցի կառուցումը երբեք չի դադարում, և ես ուրախ եմ տեղեկացնել նոր ժամանակակից ցանցի գործարկման մասին: Նոր ցանցի շնորհիվ  մեր հաճախորդները կզգան արագության բարձրացումը և առցանց աշխատելու հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/6005.html
Beeline Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2962 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա աշխատում է  ընկերությունում 2008 ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ: Beeline-ի 4G բազային ...

Business

image

ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայացված երկրների հասարակությունների վրա: Մասնավորապես, ներկայացված են հիմնական ...

Various

image

Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից

Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում բջջային կապով անվճար (առանց ինտերնետի ծախսի) օգտվել մի շարք պետական մարմինների ինչպես նաև ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Viva-MTS