Categories: Business

Beeline. գործարկվել է նոր 4G+ բջջային ցանց

Beeline-ը հայտարարում է 4G+ բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցն արդեն հասանելի է Երևանում, Հայաստանի 17 քաղաքում և տասնյակ խոշոր բնակավայրերում՝ ապահովելով բաժանորդների ինտերնետի արագության էական աճ:

4G+ կամ LTE-Advanced ցանցը՝ չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերի առաջադեմ տարբերակ է:

Իրեն նախորդող ստանդարտներից 4G+ ցանցը տարբերվում է կապի արագության բարձրացմամբ, տվյալների փոխանցման ալգորիթմներով և այլ նորամուծություններով: 4G+ ցանցը մշակվել է բացառապես բարձր արագությամբ տվյալների փոխանցման համար և ապահովում է միչև 170 Մբիթ/վրկ առավելագույն արագություն:  

4G+ ցանցը հասանելի է CAT 6 և ավելի բարձր կատեգորիաների հեռախոսների կամ սարքերի համար։ Եթե հեռախոսը և SIM  քարտը ապահովում են 4G+ ցանցի համատեղելիությունը և հեռախոսի կարգավորումների մեջ նախընտրելի ցանցը ընտրած է 4G, ապա հեռախոսը ավտոմատ կերպով կմիանա 4G+ ցանցին և հնարավորություն կտա օգտվել գերարագ կապից:

«Համաշխարհային համաճարակը ցույց տվեց, որ ինտերնետի պահանջարկը և  դրա օգտագործումը մշտապես աճելու են, բայց դրա համար օպերատորները պետք է անընդհատ կատարելագործեն իրենց ցանցերը: Մեր ցանցի կառուցումը երբեք չի դադարում, և ես ուրախ եմ տեղեկացնել նոր ժամանակակից ցանցի գործարկման մասին: Նոր ցանցի շնորհիվ  մեր հաճախորդները կզգան արագության բարձրացումը և առցանց աշխատելու հարմարավետությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Recent Posts

Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ: Նշենք,…

1 month ago

Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը

Հայաստանի շարժական կապի օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, մենք և մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր,…

2 months ago

Beeline. մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից

Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների  կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և…

2 months ago

Հայկական Krisp-ն ընդգրկվել է Fobes-ի «Cloud 100 Rising Star» ցուցակում

Հայկական Krisp ընկերությունը, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից, ընդգրկվել է ամերիկյան Forbes պարբերականի Cloud 100 Rising…

2 months ago

Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 7-րդ շրջափուլի Դեմո օրը

Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմո օրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարներն ու բիզնես նախագծերը…

3 months ago

Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը

Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին: Բաժանորդի ինտերնետ արագության ավելացման նպատակով ընկերությունը մոդերնիզացրել է ընթացիկ 4G…

3 months ago