Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. գործարկվել է նոր 4G+ բջջային ցանց
13/05/2020 19:37

Beeline. գործարկվել է նոր 4G+ բջջային ցանց

Beeline-ը հայտարարում է 4G+ բջջային ցանցի գործարկման մասին: Նոր ցանցն արդեն հասանելի է Երևանում, Հայաստանի 17 քաղաքում և տասնյակ խոշոր բնակավայրերում՝ ապահովելով բաժանորդների ինտերնետի արագության էական աճ:

4G+ կամ LTE-Advanced ցանցը՝ չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերի առաջադեմ տարբերակ է:

Իրեն նախորդող ստանդարտներից 4G+ ցանցը տարբերվում է կապի արագության բարձրացմամբ, տվյալների փոխանցման ալգորիթմներով և այլ նորամուծություններով: 4G+ ցանցը մշակվել է բացառապես բարձր արագությամբ տվյալների փոխանցման համար և ապահովում է միչև 170 Մբիթ/վրկ առավելագույն արագություն:  

4G+ ցանցը հասանելի է CAT 6 և ավելի բարձր կատեգորիաների հեռախոսների կամ սարքերի համար։ Եթե հեռախոսը և SIM  քարտը ապահովում են 4G+ ցանցի համատեղելիությունը և հեռախոսի կարգավորումների մեջ նախընտրելի ցանցը ընտրած է 4G, ապա հեռախոսը ավտոմատ կերպով կմիանա 4G+ ցանցին և հնարավորություն կտա օգտվել գերարագ կապից:

«Համաշխարհային համաճարակը ցույց տվեց, որ ինտերնետի պահանջարկը և  դրա օգտագործումը մշտապես աճելու են, բայց դրա համար օպերատորները պետք է անընդհատ կատարելագործեն իրենց ցանցերը: Մեր ցանցի կառուցումը երբեք չի դադարում, և ես ուրախ եմ տեղեկացնել նոր ժամանակակից ցանցի գործարկման մասին: Նոր ցանցի շնորհիվ  մեր հաճախորդները կզգան արագության բարձրացումը և առցանց աշխատելու հարմարավետությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: