Categories: Business

Beeline. մինչև 100 Մբ/վ արագությամբ ինտերնետ և կապի ծառայությունների ամբողջ փաթեթ` ամսական 4000 դրամով

Beeline-ը գործարկել է բացառիկ COMBO 4 Special ծառայությունների փաթեթը: 4000 դրամ ամսավճարի դիմաց հաճախորդները կստանան ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, 50 BeeTV ալիք, 033 կոդով նոր բջջային համար, ինչպես նաև ամսական 5 ԳԲ շարժական ինտերնետ, 50 րոպե զանգեր դեպի Հայաստանի այլ բջջային ցանցեր, անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում և Beeline ֆիքսված ցանցում 180 րոպե խոսելու հնարավորություն:

«Beeline-ը վերջերս կատարեց ֆիքսված ցանցի ամենամեծ և նշանակալից արդիականացումն ընկերության պատմության մեջ: Մեր ցանցը դարձել է շատ ավելի հզոր և մենք ուրախ ենք հաճախորդներին առաջարկել այնպիսի ծառայությունների փաթեթ, որն ուղղակի կոչված է փոխել մեր բաժանորդների կյանքը դեպի ավելի լավը: Մեր բացառիկ առաջարկից, որը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար, կարելի է օգտվել առանց երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, իսկ ծառայությունը անջատելու դեպքում որևէ տուգանք չի լինի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ծառայությունների փաթեթը տրամադրվում է առանց որևէ պարտավորության, հաճախորդները կարող են ցանկացած պահին հրաժարվել ծառայությունից:

———–

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

2 days ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

2 days ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

2 weeks ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

2 weeks ago