Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. նվեր անլար ականջակալներ՝ նորցված առցանց խանութի վերագործարկման առթիվ
23/10/2019 12:39

Beeline. նվեր անլար ականջակալներ՝ նորցված առցանց խանութի վերագործարկման առթիվ

Beeline-ը հայտարարում է նորացված առցանց խանութի վերագործարկման մասին` բարելավված գործառույթներով և դիզայնով: Այժմ հաճախորդները կարող են ոչ միայն առցանց ձեռք բերել իրենց դուր եկած սմարթֆոնը՝ անվճար առաքմամբ, այլ նաև ստանալ ամբողջական տեղեկատվություն հեռախոսի մասին:

Ընկերությունում Beeline E-shop առցանց խանութի գործարկմանը նվիրված մեկնարկել է նաև ակցիա: Առաջին 50 հաճախորդները, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն նորացված կայքի միջոցով, որպես նվեր կստանան Xiaomi Redmi Airdots անլար ականջակալներ և «հատուկ» համար նոր 033 կոդով:

«Մենք թարմացրել ենք մեր առցանց խանութի դիզայնը և գործառույթներն այնպես, որ հարմար լինեն մեր հաճախորդներին, ինչպես նաև նրանք կարող են օգտվել Beeline-ի կողմից  նվերներ ստանալու հիանալի հնարավորությունից՝ նոր սմարթֆոն գնելու դեպքում: Վստահ եմ, որ 033 նոր կոդով «հատուկ» համարը և ամբողջ աշխարհում արդեն հայտնի դարձած ականջակալները հիասքանչ լրացում կդառնան ցանկացած սմարթֆոնի համար», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիան ուժի մեջ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը:

———–

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline E-shop և www.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: