Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. Անդրեյ Պյատախինը հանդիպում ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ
31/07/2019 17:29

Beeline. Անդրեյ Պյատախինը հանդիպում ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցների հետ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն որպես մենթոր մասնակցեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին:

Group mentorship-ի շրջանակում երկու այլ փորձագետների հետ միասին նա հանդիպեց տարբեր ստարտափների հետ, լսեց նրանց pitch-երը և կիսվեց իր խորհուրդներով ու բիզնեսի ոլորտում գիտելիքներով:

Անդրեյ Պյատախինն արդեն երրորդ տարին է մասնակցում «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին որպես փորձագետ և տարբեր ձևաչափերով շփվում է երիտասարդ գործարարների հետ՝ նրանց տալով պատկերացում իրական շուկայում գործելու, ինչպես նաև սեփական բիզնես գաղափարը ճիշտ ներկայացնելու, շուկայի ուսումնասիրությունն անցկացնելու մասին:

«Beeline-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և այն, որ մենք արդեն երրորդ տարին ենք հանդես գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի գործընկեր, ևս մեկ անգամ ապացուցում է այդ փաստը: Տարեցտարի մենք համոզվում ենք, թե որքան կարևոր է այսպիսի միջոցառման անցկացումը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա շատ մեծ փորձ է և իրական ներդրողների հետ հանդիպելու լավ հնարավորություն: Ես ինքս էլ միշտ մեծ հաճույքով եմ հանդիպում սամմիթի մասնակիցների հետ ու կիսվում իմ գիտելիքներով, քանի որ վստահ եմ, որ նրանց նորարարական գաղափարները կօգնեն մեր կյանքը դարձնել ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Beeline-ի հետ համագործակցում ենք արդեն 3-րդ տարին և ամեն տարի այդ համագործակցությունն ավելի ընդգրկուն է դառնում։ Այս տարի Սամմիթի շրջանակներում Beeline-ը ներգրավված է նաև մենթորության ծրագրում, որի շրջանակներում կազմակերպության ներկայացուցիչները խորհուրդներ կտան ստարտափներին։ Այսպիսի կազմակերպությունների ներգրավումը այս գործընթացներում շատ ողջունելի է»,- նշել է «Ստարտափ Արմենիա Հիմնադրամ»-ի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։

Նշենք, որ նույն օրը «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպել են Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը և «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։

Վրանային ճամբարի ձևաչափով մասնակցող սամմիթին ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։

Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։ 

Նշենք, որ Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ռազմավարական գործընկերն է։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։