Մարտ, 2021
March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Ucom. ավարտվել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը
17/07/2019 12:04

Ucom. ավարտվել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Ucom ընկերությունն «Արմենբրոկ» ներդրումային ընկերության օժանդակությամբ ավարտել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը։ Ucom պարտատոմսերի ձեռքբերման գործընթացին մասնակցել են ավելի քան 200 անհատներ և կազմակերպություններ, որոնց թվում՝ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր, բանկային, ներդրումային և բարձր տեխնոլոգիական ոլորտները ներկահացնող կազմակերպություններ։

«Այս հետաքրքրությունն ու վստահությունը Ucom ընկերության նկատմամբ պարտավորեցնող է։ Պարտատոմսերի թողարկումը նոր մարտահրավեր էր մեզ համար, ինչի առաջին քայլը պատվով հաղթահարեցինք։ Ucom-ը կշարունակի իր ակտիվ մասնակցությունն ունենալ կապիտալի շուկայում՝ դրանով նաև ուժեղացնելով և ամրապնդելով իր դիրքը Հայաստանում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտվեց Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը: Թողարկմանը մասնակցեցին բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ և հուսով ենք, որ այս ակտիվությունը կշարունակվի Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ ներդրողները հնարավորություն կունենան մարման ժամկետից շուտ վաճառել, իսկ այն ներդրողները, որոնք չհասցրեցին մասնակցել թողարկման գործընթացին, ձեռք բերել իրենց պարտատոմսերը», – ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։