242
Beeline. ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար

Beeline. ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար

Beeline-ը հայտարարում է բջջային կապի բաժանորդների համար ռոումինգ ակցիայի անցկացման մասին: Գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար:

Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում և այլ երկրներում:

5,9 դրամ սակագինը գործում է հետվճարային բաժանորդների համար: Կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից 10 դրամով 1 ՄԲ դիմաց:

Առաջարկի շրջանակում բաժանորդները կարող են Հայաստան զանգահարել՝ վճարելով 150 դրամ 1 րոպեի դիմաց: Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաև Ուկրաինայում Kievstar և Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել և ընդունել ընդամենը 29,99 դրամով:

Սեզոնային առաջարկից օգտվելու համար բաժանորդներին լրացուցիչ ծառայություններ միացնել պետք չէ: Ճանապարհորդությունից առաջ միայն անհրաժեշտ է ստուգել ռոումինգի կարգավորումները:

«Ամառային արձակուրդների շրջանը բացված է և Beeline-ն ուրախ է իր բաժանորդներին առաջարկել սեզոնային ռոումինգ ակցիա, որում հիմնական շեշտը դրված է շարժական ինտերնետի վրա: Մեր բոլոր բաժանորդներին ցանկանում եմ հաճելի և հիշարժան հանգիստ և արդյունավետ աշխատանքային այցեր: Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի հասանելի ինտերնետը նրանց ճանապարհորդությունները կդարձնի էլ ավելի հաճելի և հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ռոումինգում Beeline-ի ինտերնետի նոր սակագները կգործեն մինչև 2019 թ. սեպտեմբերի 20-ը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

Ռոումինգում բաժանորդները կարող են նաև զանգահարել +37480000612 սպասարկման անվճար հեռախոսահամարին:

Կարճ հասցե: geek.am/u/5893.html
Beeline Telecom Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2902 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. նոր սմարթֆոններ՝ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում

Beeline-ը հայտարարում է ուսումնական տարվան նվիրված ակցիայի ընդլայնման մասին։ Նոր առաջարկի շրջանակում բաժանորդներին հասանելի են սմարթֆոնների երկու նոր մոդելներ: Samsung Galaxy A20 և A50 սմարթֆոնները ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Beeline. նոր ակցիա` ուսումնական տարվան ընդառաջ

Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։ Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան և ...

Business

image

Եվրոպացի թոփ բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 17-ին Երեւան կժամանեն Եվրոպայի ամենաթոփ հրեշտակ ներդրողները՝ իտալացի Լուիջի Ամատին եւ ֆրանսիացի Բրիջիթ Բոումենը: BANA-ն՝ Business Angel Network of Armenia-ն, կազմակերպում է ամենամյա ներդրումային կոնֆերանս, ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS