Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
06/06/2019 15:27

Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը

Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը հունիսի 5-ին ներկայացրին իրենց գործող բիզնես նախագծերը պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։

Օրվա խոսնակ-հյուրն էր Հայաստանում ServiceTitan ընկերության Գործառնական տնօրեն Աշոտ Տոնոյանը, ով նաև 3 ցիկլ անընդմեջ անհատական մենթորություն է անում, սատարում և օգտակար խորհուրդներ տալիս ռեզիդենտ ստարտափներին։

«Անցած տարի մեր ինկուբատորը գործարկելիս նույնիսկ պատկերացում չունեինք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա։ Այժմ մեր գործընկեր BANA-ի հետ դուրս ենք եկել նոր մակարդակ։  Ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր մասնակից ստարտափները ներդրումներ ստանում ու դուրս գալիս շուկա։ Դա հիանալի արդյունք է թե՛ ստարտափների համար, թե՛ մեր, որովհետև տվյալ դեպքում նրանց հաջողությունը մեր հաջողությունն է»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսած 3-րդ շրջափուլից Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը վստահվել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին (BANA)։ Ես և իմ թիմը ջանք չենք խնայել մեր 5 արդեն ձևավորված թիմերին զարգացնելու և ներկայանալի դարձնելու ներդրողների համար։ Ռեզիդենտները անհատական աշխատանքներ են ունեցել մեր թիմի հետ՝ իրենց ներդրման փաթեթները կազմելու համար, նաև մասնակցել են  էկոհամակարգի առաջատար մասնագետների տարաբնույթ դասընթացների, վարպետության դասերի և սեմինարների», – հայտնեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Ի դեպ, այս շրջափուլի ընթացքում BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am ստարտափում։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրողների հետ ևս 2 ռեզիդենտ թիմում  ներդրումներ իրականացնելու նպատակով։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: