Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. մեկնարկել է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիան
30/05/2019 15:44

Beeline. մեկնարկել է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիան

Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիայի մասին։ Միանալով «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մինչև 2019թ-ի հունիսի 10-ը՝ հաճախորդները կարող են ձեռք բերել հանրահայտ բրենդի սմարթֆոնները և ստանալ 25 ԳԲ ինտերնետ մեկ ամսվա համար, ինչպես նաև նրանց հեռախոսահամարի հաշվին որպես քեշբեք կփոխանցվի 20 000 դրամ։ Սմարթֆոնները հասանելի են նաև ապառիկ տարբերակով։

«Մենք Beeline-ում հաճախ հարցնում ենք մեր բաժանորդներին, թե ինչպես կարող ենք մեր ծառայություններն ու ապրանքներն ավելի հարմար և գրավիչ դարձնել։ Ամենահաճախ ստացվող պատասխաններից է՝ ավելի հասանելի դարձնել Apple ընկերության ամենասիրված սմարթֆոնների տեսականին։ Այժմ, գնելով iPhone Beeline-ի գրասենյակներում` մեր բաժանորդները կարող են ոչ միայն ընտրել իրենց համար ցանկալի մոդելը հարուստ տեսականուց, այլև այդ գնումը դարձնել ավելի շահավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում հասանելի են Apple սմարթֆոնները՝ սկսած Phone 6S-ից մինչև նորագույն iPhone Xs Max։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: