Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Beeline. Զվարթնոց օդանավակայանում բացվել է նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ
21/05/2019 12:04

Beeline. Զվարթնոց օդանավակայանում բացվել է նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նորացված  վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին:  

Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա և առանց ընդմիջումների։

«Այսօրվանից մեր հաճախորդներին օդանավակայանում կընդունի  մեր վաճառքի և սպասարկման նորացված գրասենյակը։ Օդանավակայանում կյանքն եռում է օրը 24 ժամ, և օրվա ցանկացած ժամին հաճախորդները կարող են մեր գրասենյակում արագ և առավել հարմարավետ պայմաններում պատրաստվել ճանապարհորդությանը, իսկ հյուրերն ու զբոսաշրջիկները՝ միացնել Հայաստանի խոշորագույն կապի օպերատորի ծառայությունները։ Անհրաժեշտության դեպքում այնտեղ կարելի է նաև գնել սմարթֆոն կան այլ սարքավորում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի կապի հետ կապված ցանկացած հարցով։

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: