Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. 033 կոդով պրեմիում համարների նախաճուրդային վաճառք
13/05/2019 10:50

Beeline. 033 կոդով պրեմիում համարների նախաճուրդային վաճառք

Beeline-ը տեղեկացնում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին։ Վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսի 17-ին, ժամը 12։00-ին և կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։

Համարները կտեղադրվեն ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։

Ավելի մանրամասն 033 կոդով պրեմիում համարների վաճառքի առաջին փուլի կանոններին հնարավոր կլինի ծանոթանալ մայիսի 15-ից մեր կայքում www.beeline.am

Այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց աճուրդի միջոցով։