Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. երկու անգամ իջեցվել են «գեղեցիկ» համարների գները
18/04/2019 05:32

Beeline. երկու անգամ իջեցվել են «գեղեցիկ» համարների գները

Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում «գեղեցիկ» բջջային հեռախոսահամարներն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում կվաճառվեն երկու անգամ իջեցված գնով։ Ակցիան գործում է այս տարվա ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ը։

Առաջարկի շրջանակում «արծաթ» տեսակի համարները հնարավոր կլինի ձեռք բերել 10 000 դրամով՝ նախկին 20 000-ի փոխարեն, իսկ «պլատին» տեսակի համարները՝ 70 000 դրամով՝ 140 000-ի փոխարեն։  

«Վերջերս մենք նմանատիպ ակցիա ենք անցկացրել Beeline-ի ինտերնետ խանութում, որի ավարտից հետո ստացանք բազմաթիվ խնդրանքներ հաճախորդներից այդ ակցիան նաև ընկերության գրասենյակներում անցկացնելու մասին։  Beeline-ում մենք միշտ շատ ուշադիր ենք բաժանորդների կարծիքների և հետադարձ կապի հանդեպ, այդ իսկ պատճառով որոշեցինք մեր սիրելի բաժանորդներին հնարավորություն տալ՝ գնել գեղեցիկ համարներ կես գնով», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ակցիայի շրջանակում «գեղեցիկ» համարները հասանելի են Beeline-ի ինտերնետ խանութում՝ number.beeline.am հասցեով՝ լրացուցիչ 20 տոկոս զեղչով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով Beeline-ի մոտակա գրասենյակ։