Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար
03/04/2019 18:50

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար

Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայաստանում Beeline համագործակցության շրջանակում շուրջ 30 ԵՊՀ ուսանողներ և շրջանավարտներ այցելեցին ընկերության վարչական գրասենյակը և հանդիպեցին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։

Այցի  նպատակն է ԵՊՀ ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն տալ կապեր հաստատելու երկրի խոշորագույն ընկերություններից մեկի հետ և ծանոթանալու միջազգային ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին։

Հատուկ երիտասարդների համար Beeline-ի ղեկավարը պատրաստել էր դասախոսություն, որի ընթացքում խոսել է ղեկավարի հետ հաջող հաղորդակցություն հաստատելու և նրա որոշումների վրա ազդեցություն ունենալու ուղիների մասին։

«Հիանալի է, որ հայ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներից հետաքրքրվում են աշխատաշուկայով և ձգտում են բիզնես կապեր հաստատել, քանի որ նախաձեռնողականությունն ու ակտիվությունը միշտ էլ բարձր են գնահատվում բիզնես աշխարհում։ Դա նաև վերաբերում է սեփական ղեկավարության հետ հարաբերություններին՝ կարևոր է միշտ գտնել հաղորդակցվելու ճիշտ ուղիներ և հնարավորություններ հաջող թիմային աշխատանքի համար», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հանդիպումից հետո ուսանողներն այցելեցին Beeline-ի կապի թանգարանը, որտեղ ներկայացված են Հայաստանում հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման պատմությանը և կապի ժամանակակից տեխնոլոգիաները։

Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից նմանատիպ միջոցառումներն անցկացնում են համալսարանի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին նպաստելու համար: