243
Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։

Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան 1,5 միլիոն դրամի չափով ֆինանսավորում՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։  

Նախնական ընտրություն անցած 10 թիմերը, որոնք ներկայացնում էին նորարար տեխնոլոգիական լուծումներ տուրիզմի, ֆինանսաբանկային, առողջապահության սպասարկման և այլ ոլորտների համար, անցել են մենթորության փուլ։ Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ աշխատել են թիմերի հետ և օգնել են նրանց ավելի լավ հասկանալ իրենց պրոդուկտի հնարավոր շուկան և օգտատերերին, ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները /features/ և կատարել խորը շուկայական հետազոտություն՝ հասկանալու առկա մրցակիցներին և նախանշելու իրենց առավելությունները: Թիմերի ներկայացրած գաղափարները գտնվում էին զարգացման մակարդակներում՝ սկսած զուտ գաղափարից մինչև առաջին նախատիպի մշակումը։

«Beeline-ը մեծ դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման, ինչպես նաև ստարտափների աջակցության գործում։ Դա շատ կարևոր է, քանի որ այդպիսով ոչ միայն սատարում ենք տեխնոլոգիաների զարգացմանը, այլև օգնում ենք հայ երիտասարդներին կայանալ, ստեղծել իրենց բիզնեսը և դուրս գալ միջազգային շուկա։ Այդ իսկ պատճառով շարունակաբար փորձում ենք ներդնել միջազգային փորձը, ինչի արդյունքում այս տարի հեքըթոնը փոխարինել ենք պրոդուկտի մշակման ճամբարով։ Վստահ եմ, մեր մրցույթի բոլոր մասնակիցները մեծ հաջողության կհասնեն և իրենց աշխատանքով բազմաթիվ մարդկանց կյանքը կդարձնեն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը։

«Գաղափարի փուլում գտնվող ստարտափերի համար շատ կարևոր է մենթորների հետ աշխատանքը, քանի որ նրանք դեռևս փորձում են հասկանալ իրենց պոտենցիալ պրոդուկտը, շուկան և օգտատերին։ Ճամբարի շրջանակում ընտրված թիմերն անցան շատ կարևոր փուլ, որից հետո նրանց անհրաժեշտ է որոշակի ֆինանսական միջոցներ՝ գաղափարն առաջին նախատիպի վերածելու համար։ Product bootcamp-ի շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել թիմերի հետ և հետևել նրանց զարգացմանը և փուլ առ փուլ տրամադրելու ենք ֆինանսական միջոցներ»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Դեմո օրվա շրջանակում հայկական ստարատափ համայնքը ներկայացնող ժյուրիի անդամները՝ ծանոթանալով թիմերի գաղափարների և կատարած աշխատանքի հետ, կընտրեն լավագույն երկու թիմերին, որոնք պրոդուկտի մշակման ճամբարի մոտակա 3 ամիսների ընթացքում կստանան ֆինանսական միջոցներ՝ մշակելու իրենց պրոդուկտի նախատիպը։ Ընտրության հիմնական չափանիշներն են գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը, ինչպես նաև թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը և զարգացումը։

Կարճ հասցե: geek.am/u/5793.html
Startups Beeline Startups Beeline Արտաշես Վարդանյան Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան Նաիրա Նազարյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2890 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին։ Այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը, որի համար դիմողի ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում անցնում է մրցույթ մաքուր տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար

GlobalAM-ի և Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում  Երևանում մեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը և շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։ «ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS