252
2500
Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։

«Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի չէ։ Դրանք իսկապես շատ պարզ են ու հարմար, և լիարժեք ծառայություններ են ապահովում։ Իսկ այժմ «Սմարթ»  փաթեթները դարձան էլ ավելի հասանելի, և մի քանի տարբերակներից Ձեր համար առավել հարմարն ընտրելն լրացուցիչ ծախսեր այլևս չի պահանջելու», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ» սակագնային փաթեթները` կախված ամսավճարի չափից ներառում են անվճար րոպեներ Beeline ցանցի ներսում և ցանցից դուրս (այդ թվում ԱՄՆ ու Կանադա), ինչպես նաև գերարագ ինտերնետի մինչև 12000 ՄԲ  ծավալով։ Այսօր շուկայում գործում է 7 տեսակի «Սմարթ» սակագնային փաթեթ, որոնց ամսավճարը սկսվում է 990-ից (Մարզային) դրամից, առավելագույն փաթեթի ամսավճարը կազմում է 7500 դրամ։ ։

Նախընտրելի «Սմարթ» փաթեթին անցնելու համար բաժանորդի հաշվին պետք է լինի տվյալ փաթեթի ամսավճարի չափով գումար և ևս 200 դրամ, որը կմնա բաժանորդի հաշվին։

Նշենք նաև, որ «Սմարթ» փաթեթների ներսում դեպի ավելի բարձր ամսավճար ունեցող փաթեթին անցումը նույնպես անվճար է։

Հիշեցնենք, որ մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը «Սմարթ 3500» և ավելի բարձր ամսավճարով «Սմարթ» փաթեթներում բաժանորդները կարող են ներառված 10 000 ներցանցային րոպեների շրջանակում նաև զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline-ի ցանց։

Կարճ հասցե: geek.am/u/5739.html
Beeline Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2715 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար: Շուկայում առաջատար ամպային պլատֆորմի, տվյալների կենտրոնների (data center) և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը նոր ներդրումներ է ներգրավել

Սեպտեմբերի 27-ին «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը»/BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS