Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկ Եսայան․ Ucom-ն ինտերնետ չի գնում այլ օպերատորներից
28/06/2018 21:39

Հայկ Եսայան․ Ucom-ն ինտերնետ չի գնում այլ օպերատորներից

Ucom-ը Հայաստանում ինտերնետ տրամադրող ամենամեծ ցանցն է։ Այս մասին ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսի բացման իր ելույթում նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նա, մասնավորապես, Հայաստանի քարտեզի վրա ներկայացրեց իր գլխավորած ընկերության ցանցի ծածկույթը՝ ընդգծելով, որ node-երի քանակով այն ամենամեծն է Հայաստանում։  Ucom-ն ունի թվով 20 Node, ինչը թույլ է տալիս մատակարել բարձրակարգ ու էլ ավելի արագ ինտերնետ։

Հայկ Եսայանը ներկաներին պատմեց, որ Ucom-ն ունի Node-եր Մոսկվայում, Ֆրանկֆուրտում, Սոֆիայում, Ամստերդամում։ Այս ամենը թույլ է տալիս ինտերնետ ունենալ նաև Հայաստանի սահմանից դուրս։

Ucom-ը պրակտիկորեն ինտերնետ չի գնում այլ օպերատորներից, ինչն էլ, ընկերության տնօրենի խոսքով, համարվում է մեծ առավելություն։

«Ինչո՞վ ենք մենք տարբերվում մյուս օպերատորներից։ Մենք պրակտիկորեն ինտերնետ չենք գնում, այսինքն՝ մենք ինտերնետ ծառայության մատակարար ենք։ Մեր ինտերնետը ձևավորվում է՝ բոլորին համակցված լինելով։ Մենք ունենք փիրիգներ (peering) գրեթե բոլոր մեծ քեշերի (cache) և կենտենտ մատակարարողների հետ, որը մեզ հնարավորություն է տալիս 97-98% ինտերնետ saving ունենալ», – նշեց Հայկ Եսայանը։

Նա վերջում հավելեց, որ Ucom-ն ունի redundant cable, ինչը նշանակում է, որ որևէ մալուխի ընդհատում խնդիր չի առաջացնի։