Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում
29/06/2018 11:28

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Ընդհանուր առմամբ այսօր ընկերության մենեջերները կայցելեն 56 գրասենյակ, որից 29-ը մարզերում։

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացրեց «Ռոումինգ փաթեթ» սեզոնային առաջարկը և «Սմարթ» փաթեթների առավելությունները, որոնց համար Yandex հավելվածների ինտերնետ տրաֆիկն անվճար է։

«Այսօր Beeline-ի աշխատակիցներն, ինչպես նաև ընկերության ղեկավարությունը մեկ քայլով մոտեցան հաճախորդին։ Մենք անձամբ աշխատում ենք յուրաքանչյուր հաճախորդի հետ, լսում ենք նրանց առաջարկներն ու հարցերը։ «Հաճախորդի օրը» Beeline-ում արդյունավետ գործիք է արդիական ծառայությունները ներկայացնելու և բաժանորդներին հուզող հարցերի շուրջ հետադարձ կապ ստանալու համար։ Նշեմ նաև, որ մեր բաժանորդների համար ընկերությունում գործում է «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության ավելի քան 100 մենեջեր, այդ թվում և Գլխավոր տնօրենն ու բոլոր ուղղությունների տնօրենները զանգահարում են հաճախորդներին՝ նրանց խնդիրները հնարավորինս արագ ու արդյունավետ լուծելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 դիմում։