Ucom. ավելի հզոր Wi-Fi՝ ֆիքսված կապի բաժանորդների համար

Ucom. ավելի հզոր Wi-Fi՝ ֆիքսված կապի բաժանորդների համար

Ucom-ի ֆիքսված ինտերնետի՝ U!Net-ի այն բաժանորդները, ովքեր ցանկանում են օգտվել ավելի հզոր Wi-Fi կապից տանը, գրասենյակում, ամառանոցում և այլուր, արդեն ունեն այդ հնարավորությունը։ Ամսական ընդամենը 1500 դրամով այն բաժանորդները, ովքեր կմիանան Premium Wi-Fi ծառայությանը, ձեռք կբերեն Ամերիկյան Calix  ընկերության նորագույն GigaCenter կամ Ubiquiti ընկերության UniFi AP Long Range մոդեմներից մեկը։ Մոդեմներից մեկն ապահովում է մինչև 2,5 անգամ ավելի հզոր Wi-Fi և ավելի արդյունավետ ծածկույթ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով միացնել ինտերնետին ավելի մեծ քանակությամբ սարքեր, մյուսն ապահովում է ավելի մեծ շառավղով ծածկույթ։

«Calix-ի այս նորագույն մոդեմն, օրինակ, օժտված է կրիչների ագրեգացման հնարավորությամբ, որը Wi-Fi ցանցին թույլ է տալիս աշխատել ոչ միայն 2,4 ԳՀց հաճախականության վրա, որտեղ անլար ազդանշանն առավել խոցելի է ու խոտանների ենթակա, այլ նաև 5,8 ԳՀց հաճախականության վրա, որն անհամեմատ պակաս ծանրաբեռնված է, արդյունավետ է  և կարող է մինչև 600 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ տրամադրել թվով ավելի շատ սարքերի։ Այն բաժանորդներին, ովքեր ունեն մեծ տարածքի վրա Wi-Fi ծածկույթ ապահովելու անհրաժեշտություն, առաջարկում ենք Unifi AP Long Range մոդելը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ կրիչների ագրեգացման տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ ներդրվեց 2 տարի առաջ, երբ Ucom-ը գործարկեց շարժական 4G+ ցանցը։ Դրա շնորհիվ ծառայությունը մատուցվում է առավել սահուն ու որակյալ կերպով։

Կարճ հասցե: geek.am/u/5692.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS