374
21
2808
Ucom. բաժանորդների համար 43 երկրում կգործի 15 դրամ/ՄԲ ռոմինգի հատուկ սակագինը

Ucom. բաժանորդների համար 43 երկրում կգործի 15 դրամ/ՄԲ ռոմինգի հատուկ սակագինը

Այսօրվանից Ucom շարժական կապի բաժանորդները 43 երկրներ մեկնելիս կօգտվեն շարժական ինտերնետի հատուկ՝ 15 դրամ/ՄԲ սակագնից։ Մասնավորապես հիմնական զբոսաշրջային ուղղություններով՝ Վրաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում իրենց ամառային հանգիստը պլանավորած բաժանորդները մինչև սեպտեմբերի 20-ը կարող են վայելել մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու այս հրաշալի հնարավորությունը։

«Ucom-ի շարժական կապի բաժանորդները կարող են անհոգ լինել իրենց ամառային հանգիստը պլանավորելիս, քանի որ զարգացող ОТТ-լուծումների դարաշրջանում մենք հասկանում ենք ռոմինգում մատչելի ինտերնետ ունենալու անհրաժեշտությունը։ 43 երկրներում գործող Ucom-ի գործընկեր-օպերատորների աջակցությամբ կարողացել ենք այնպիսի լուծում առաջարկել, ինչի արդյունքում մեր բաժանորդները չեն ունենա աստղաբաշխական թվերով հաշիվ։ Մատչելի ռոմինգն արդեն իրականություն է, պարզապես ակտիվացրեք այն մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ 15 դրամ/ՄԲ սակագինը գործում է 43 երկրներում Ucom-ի գործընկեր-օպերատորների ցանցին միանալու պարագայում։ Օպերատորների և երկրների ամբողջական ցանկը հասանելի է https://www.ucom.am կայքում։

Կարճ հասցե: geek.am/u/5683.html
Ucom Telecom Հայաստան Հեռահաղորդակցություն Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2678 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS