374
21
2808
Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։

Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է գրասենյակային տարածք, ինչպես նաև կազմակերպվելու են ուսումնական կուրսեր և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

«Beeline-ն այսօր շահագրգռված է Հայաստանում ստարտափների զարգացման համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ։  Մենք կարծում ենք, որ դրա համար առավել արդյունավետ միջոցը սեփական ստարտափ ինկուբատորն է, որտեղ մենք կկարողանանք հայկական ստարտափներին բազմակողմանի աջակցություն տրամադրել։ Այսօրվանից մեր ինկուբատորի ռեզիդենտների տրամադրության տակ կլինի քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցիկ և ժամանակակից գրասենյակից օգտվելու, ինչպես նաև տեղացի և միջազգային մասնագետների ղեկավարության տակ սովորելու և աշխատելու հնարավորություն։ Վստահ եմ, որ դա անկասկած կնպաստի երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր մեկնարկում է Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ինկուբացիոն ցիկլը։ Բազմաթիվ դիմորդներից ընտրվել են լավագույն 10 ստարտափները, որոնք հաջորդ 16 շաբաթվա ընթացքում ինտենսիվ աճ կունենան, և ցիկլի ավարտին կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին։ Այսօր  Beeline Ստարտափ Ինկուբատորով մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում», - նշեց Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Այսօրվանից Beeline Ստարտափ Ինկուբատորում աշխատելու են 10 ստարտափներ, որոնք ընտրվել են ընկերության կողմից բաց մրցույթի ընթացքում։ Յուրաքանչյուր ստարտափ կկարողանա 4 ամսվա ընթացքում օգտվել ինկուբատորի ծառայություններից և փորձագետների խորհուրդներից։

Կարճ հասցե: geek.am/u/5674.html
Startups Telecom Beeline Telecom Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS