Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Քաղաքային հեռախոսներից կարելի է անվճար զանգահարել Ռուսաստան
30/03/2018 14:03

Քաղաքային հեռախոսներից կարելի է անվճար զանգահարել Ռուսաստան

Beeline-ը հայտարարում է երկու աննախադեպ առաջարկի գործարկման մասին, որոնցից կարող են օգտվել երկրի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ։

Հայաստանում Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն այսուհետ կարող են անվճար և անսահմանափակ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց: Բացի այդ, նրանք կարող են զանգեր իրականացնել դեպի Ռուսաստանի ֆիքսված հեռախոսացանց ընդամենը 15 դրամ/րոպե սակագնով:

«Մենք շարունակում ենք ֆիքսված կապի ծառայությունները դարձնել էլ ավելի հարմար և հասանելի մեր հաճախորդների համար։ Նախկինում նման առաջարկ չի եղել, և սա հիանալի հնարավորություն է մեր բաժանորդների համար շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց ընկերների և հարազատների հետ՝ առանց անհանգստանալու սակագների և զանգի տևողության մասին։ Մեր ֆիքսված կապի բաժանորդներ են ավելի քան 400 000 ընտանիքներ Հայաստանում, և այժմ քաղաքային հեռախոսից Ռուսաստան զանգելը նրանց համար ոչ միայն հարմար է, այլ նաև հնարավորինս մատչելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նոր աննախադեպ հնարավորությունից օգտվելու համար բաժանորդներից ոչ մի լրացուցիչ գործողություններ չեն պահանջվի։ Կարելի է պարզապես հավաքել անհրաժեշտ համարը միջազգային կոդով, կամ զանգահարել *88* կոդի միջոցով։ Առաջարկը գործում է մինչև 2019 թ․ հունվարի 15-ը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: