Beeline. հատուկ ակցիա սմարթֆոնների համար

Beeline. հատուկ ակցիա սմարթֆոնների համար

Beeline-ը հայտարարում է հատուկ ակցիայի մեկնարկի մասին վաճառքում առկա սմարթֆոնների համար։

Ըստ հատուկ առաջարկի, ներկայացված բոլոր սմարթֆոնները մարտի 1-ից Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում հնարավոր կլինի գնել 15 տոկոս զեղչով, իսկ Beeline-ի օնլայն խանութում՝ 20 տոկոս զեղչով։

Նշենք, որ զեղչը կարող է կազմել մինչև 50 000 դրամ։ Հատուկ ակցիայից օգտվելու համար հաճախորդը պետք է բաժանորդագրվի հետվճարային «Սմարթ» փաթեթներից որևէ մեկին՝ 24 ամսով։

Առաջարկը գործում է 30 000 դրամից բարձր արժեքով հեռախոսների համար մինչև մայիսի 31-ը։

Հեռախոսները զեղչված գներով նաև հասանելի են ապառիկով՝ Յունիբանկի միջոցով։

«Մենք շարունակում ենք դարձնել մեր ծառայությունները առավել հասանելի և հարմար մեր հաճախորդների համար։ Այսօր հայտարարում ենք գարնանային ակցիա, որի շրջանակներում հաճախորդներին տրամադրում ենք մեծ զեղչեր։ Օրինակ, մեր ցանցում iPhone X-ը կարելի է գնել 598 000 դրամով՝ 648 000-ի փոխարեն, իսկ Samsung Galaxy A8-ը՝ 263 410 դրամով՝ 309 900-ի փոխարեն։ Վստահ եմ, որ սա հաճելի անակնկալ կլինի մեր հաճախորդների համար, հատկապես, որ զեղչից օգտվելու համար նույնիսկ պետք չէ տանից դուրս գալ», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5642.html
Beeline Telecom Beeline Հայկ Կարապետյան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS