374
21
2808
Beeline. տասնյակ հազարավոր բաժանորդների համար կբարելավի ֆիքսված ինտենետ կապը

Beeline. տասնյակ հազարավոր բաժանորդների համար կբարելավի ֆիքսված ինտենետ կապը

Beeline-ը հայտարարել է Հայաստանի մարզերում ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացման մեկնարկի մասին։ 2018 թ․ առաջին կեսի ընթացքում նախատեսված են բաժանորդային գծերի լիակատար արդիականացման աշխատանքներ՝ Վարդենիսում, Գորիսում և Ստեփանավանում։

«Անցած տարվա վերջում Beeline-ը տեղեկացրեց բջջային ցանցի ծավալուն արդիականացման աշխատանքների ավարտի մասին։ Այս տարի մենք շարունակում ենք բարելավել մեր ենթակառուցվացքները և սկսում ենք ֆիքսված ինտերնետից։ Նշեմ, որ այս ներդրումները՝ մեր ծառայությունների բարձր որակի գրավականն են», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Արդիականացման իրականացվելիք նախագիծն ենթադրում է տեխնիկական սարքավորումների փոփոխության հասանելիության` ցանցի գրեթե 100 բաշխիչ պահարաններում, նոր հեռահար ղեկավարվող պահարանների տեղադրում FTTC տեխնոլոգիայով, ինչպես նաև բաժանորդային ենթակառուցվածքների մասնակի փոխարինում։ Այդ ամենը թույլ կտա զգալիորեն բարելավել գործող բաժանորդներին տրամադրվող լայնաշերտ ծառայությունների որակն ու արագությունը և ընդլայնել ցանցի տարողունակությունը մեծ քանակությամբ նոր միացումներ ունենալու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։

Նշենք, որ արդիականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա ֆիքսված լայնաշերտ ինտերնետի որակը Beeline-ի գործող տասնյակ հազարավոր բաժանորդների համար, իսկ ավելացված տարողունակությունը թույլ կտա Beeline-ի որակյալ ինտերնետը տրամադրել էլ ավելի մեծ թվով բաժանորդների։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5623.html
Beeline Telecom Internet Beeline Հեռահաղորդակցություն Telecom Internet

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS