251
2500
Ucom. iPhone 8 և iPhone 8 Plus-ի վաճառք` Apple ընկերության պաշտոնական երաշխիքով

Ucom. iPhone 8 և iPhone 8 Plus-ի վաճառք` Apple ընկերության պաշտոնական երաշխիքով

Apple ընկերության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ucom-ը որպես Apple-ի մի քանի տարվա պաշտոնական գործընկեր մեկնարկեց iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում: 

«Մեր երկրի համար նախատեսված նորագույն սմարթֆոնների խմբաքանակն այս տարի ևս պատրաստ է լիարժեք շահագործման Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված Ucom-ի 4G+ ցանցում: Ucom-ի սպասարկման սրահներում առկա են սմարթֆոնի «տիեզերական մոխրագույն», արծաթագույն և ոսկեգույն երանգները: Այն, ինչպես միշտ, վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Օրինակ՝ 64 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է 469 հազար դրամ մանրածախ վաճառքի գնով։ Այդ նույն մոդելը Ucom-ում հնարավոր է ձեռք բերել 24 ամսվա ապառիկի պայմանով՝ սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով՝ բաժանորդագրվելով Ունիվերսալ Պյուս 5500 և բարձր հետվճարային սակագնային պլանի։ Այս պարագայում բարձրակարգ հեռախոսից բացի բաժանորդներն ամեն ամիս կստանան 750 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստանի ցանկացած ցանց, ԱՄՆ և Կանադա զանգելու և 5 ԳԲ շարժական ինտերնետից օգտվելու համար:

Հավելենք, որ հոկտեմբերի 27-ից Ucom-ի Հյուսիսային պողոտայի գլխավոր սպասարկման կենտրոնում մեկնարկեց նաև Apple օրիգինալ աքսեսուրների վաճառքը՝ 1 տարվա պաշտոնական երաշխիքով: Այսպիսով, 1 տարվա պաշտոնական երաշխիքը գործում է ոչ միայն գնված սմարթֆոնների, այլև օրիգինալ աուդիո փոխարկիչ, լիցքավորման լար, EarPods ականջակալներ, անլար AirPods ականջակալներ, ինչպես նաև Beats Solo3, Beats EP On-Ear, Beats Studio, BeatsX, Powerbeats 3, Beats Pill+ ականջակալներ ձեռք բերելու դեպքում:

iPhone-ի սիրահարները կգնահատեն անլար լիցքավորման հնարավորությունը, 25% ավելի բարձր ձայնային հնչողությամբ բարձրախոսները, A11 բիոնիկ պրոցեսորի աշխատանքը, որը մինչև 70% ավելի արագ է, քան մինչ այս արտադրված iPhone-ի A10 Fusion պրոցեսորը:

Կարճ հասցե: geek.am/u/5575.html
Ucom Smartphones Telecom Telecom Apple Ucom Հայկ Եսայան iPhone 8 Apple

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2751 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS