Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը
02/10/2017 15:18

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։

Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ամերիկյան Վիրջինիա Բիչ քաղաքից և ավարտվում իսպանական Բիլբաոյում։

Մալուխի թողունակությունը 160 TB/վայրկյան է, ինչը բավական է միաժամանակ HD որակի 71 մլն տեսանյութ հեռարձակելու համար։ Այս պահի դրությամբ Merea-ն ամենատարողունակ անդրատլանտյան մալուխն է։

Իսպանիան Merea մալուխի վերջին կանգառը չէ, այն կշարունակվի դեպի Եվրոպա, Աֆրիկ, Մերձավոր Արևելք և Ասիա։

Merea-ի հիմնական գործառույթը վերոնշյալ կորպորացիաների ապմային ծառայությունների աճող պահանջարկի բավարարումն է։