Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. աննախադեպ ռոումինգ առաջարկ
01/08/2017 12:03

Beeline. աննախադեպ ռոումինգ առաջարկ

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին։ Առաջարկը հնարավորություն է տալիս արտասահման մեկնող հաճախորդներին շփվել աննախադեպ ցածր գներով ավելի քան 50 երկրներում:

Ծառայության աշխարհագրությունը ներառում է այն երկրների ցանկը, որտեղ Հայաստանի բնակիչները նախընտրում են անցկացնել իրենց հանգիստը. այդ թվում՝ եվրոպական բոլոր պետությունները, ԱՄԷ, Իսրայել, Թաիլանդ,  ԱՄՆ, Կանադա, Չինաստան և այլն: Ծառայության շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 Մբ ինտերնետի ՝ 25 դրամ: Ծառայությունը հասանելի է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդներին:

«Մեր բաժանորդների համար կարևոր է կապի մեջ մնալ ճանապարհորդությունների ժամանակ, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի նրանք առավել պարզ ու հարմար եղանակով օգտվեն մեր ծառայություններից արտասահմանում: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը ևս 50 երկիր է ավելացրել այն վայրերի ցուցակին, որտեղ Beeline-ն առաջարկում է առավել գրավիչ գներ: Մենք ուրախ ենք, որ արձակուրդների թեժ շրջանում կարող ենք մեր բաժանորդներին առաջարկել շահավետ շփում և նրանց կյանքը դարձնել ավելի լավը», – նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել՝ հավաքելով *245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ *215# հրահանգի միջոցով: Ծառայությունը հասանելի է մինչև 2017 թ. հոկտեմբերի 5-ը ներառյալ: Հատուկ նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով:

Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռոումինգի մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook  ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա  Beeline գրասենյակներում:

———–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: