374
21
2808
Սմարթֆոնների ապառիկ վաճառք առանց լրացուցիչ տոկոսադրույքների և միջնորդավճարների

Սմարթֆոնների ապառիկ վաճառք առանց լրացուցիչ տոկոսադրույքների և միջնորդավճարների

Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակներում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ: Հաջորդ շաբաթվանից հաճախորդները կարող են ձեռք բերել սմարթֆոններ և կապի ծառայություններ մեկ փաթեթում՝ առանց տոկոսների և միջնորդավճարների վճարման: Սմարթֆոնները տրամադրվում են տարաժամկետ վճարումով «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթների հետ միասին Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Սմարթֆոնների արժեքը սկսվում է 100.000 ՀՀ դրամից:

Նոր պրոդուկտի հիմնական առավելությունները.

- Հասանելիություն՝ ի շնորհիվ նոր առաջարկի նույն գնով բաժանորդները ձեռք են բերում ոչ միայն սմարթֆոն, այլ նաև կապի ծառայություն։

- Տնտեսում՝ 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար։

- Հարմարավետություն՝ հնարավություն վճարել սմարթֆոնի և կապի ծառայության համար բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Տվյալ պրոդուկտի մասին կարելի է ասել, որ այն առավելագույնս հաճախորդի համար հարմարավետ է, քանի որ մենք մեր գործընկերոջ՝ Beeline հեռահաղորդակցության օպերատորի հետ միասին, հնարավորություն ենք տալիս հաճախորդին այսօր ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա դիմաց հաճախորդի համար հարմար գրաֆիկով: Եվ ամենակարևորը, ապրանքի վճարման գրաֆիկին մենք չենք ավելացնում տոկոսներ և տարբեր միջնորդավճարներ, ինչը բնորոշ է ապրանքների ապառիկ տարբերակով ձեռք բերման կամ ստանդարտ մարումներով վարկի ժամանակ»:

«Նոր պրոդուկտի շնորհիվ մեր հաճախորդներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն ձեռք բերել սմարթֆոն և վճարել ոչ թե ապառիկի տոկոսները, այլ կապի ծառայությունների դիմաց: Beeline-ը շարունակում է հոգ տանել բաժանորդներին տրամադրվող ծառայությունների սպասարկման հարմարավետության և պարզության համար, այդ թվում փորձում է դրանք դարձնել առավել հասանելի. օրինակ, ձեռք բերելով Iphone 7 ապառիկով 24 ամսով, բաժանորդը յուրաքանչյուր ամիս կվճարի 22000 դրամ, այդ թվում յուրաքանչյուր ամիս կստանա նաև ծառայություններ «Սմարթ 5500» սակագնային փաթեթի շրջանակում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Սմարթֆոնների վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվում է Beeline-ի գրասենյակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի պայմաններով՝ միայն անձնագրի և սոց. քարտի ներկայացմամբ: Գնորդի տարիքն ապրանքը ձեռք բերելու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վերջին մարման ժամանակ չպետք է գերազանցի 65 տարեկանը:

Տվյալ առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 ՀՀ դրամից, առավելագունը՝ 550 000 ՀՀ դրամ «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Beeline-ի գրասենյակներում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական կոնտակտային ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

-----------------------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5520.html
Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Սմարթֆոնների ապառիկ վաճառք Smartphones Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2681 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS