Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ռոմինգի 29 դրամ/ՄԲ սակագին՝ 40 երկրում
17/05/2017 23:16

Ռոմինգի 29 դրամ/ՄԲ սակագին՝ 40 երկրում

Ucom-ի շարժական հեռախոսակապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ մեկնում են հանգստանալու Եվրոպական հայտնի և ծովափնյա երկրներ, ինչպես նաև` Վրաստան, Եգիպտոս, Իսրայել կամ Կանադա, կարող են ակտիվացնել ռոմինգի ծառայությունը և վայելել ռոմինգի հատուկ սակագներ շարժական ինտերնետի, մուտքային բոլոր զանգերի և դեպի Հայաստան կատարած զանգերի համար: 39 հայտնի ուղղություններով ճամփորդելիս բաժանորդները կվճարեն 29 դրամ մեգաբայթի համար, 150 դրամ մուտքային բոլոր զանգերի և դեպի Հայաստան զանգերի մեկ րոպեի դիմաց, տեղական ու միջազգային զանգերի րոպեի և մեկ կարճ հաղորդագրության համար էլ կվճարեն 250 դրամ:

Ավելին՝ շարժական ինտերնետի հատուկ՝ 29 դրամ/ՄԲ սակագինը կգործի ոչ միայն ամենահայտնի երկրներում, այլև Արաբական Միացյալ Էմիրություններում ճամփորդելիս: Այստեղ միանալով Etisalat ցանցին բաժանորդները կօգտվեն 400 դրամ հատուկ սակագնից մուտքային, տեղական, միջազգային զանգերի, դեպի Հայաստան զանգերի և կարճ հաղորդագրությունների համար:

Առաջարկից օգտվելու համար պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ հարկավոր է ակտիվացնել Ucom ռոմինգ ծառայությունը՝ հավաքելով *121# և ժամանելուն պես միանալ ցանկում https://www.ucom.am/roaming-summer-promo/hy նշված երկրների համապատասխան օպերատորին: