Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիվասել-ՄՏՍ. ձեռնարվել են միջոցառումներ՝ +387-ով սկսվող մի շարք հեռախոսահամարների միջոցով խարդախություն իրականացնելու փորձերը կանխելու նպատակով
05/05/2017 16:58

Վիվասել-ՄՏՍ. ձեռնարվել են միջոցառումներ՝ +387-ով սկսվող մի շարք հեռախոսահամարների միջոցով խարդախություն իրականացնելու փորձերը կանխելու նպատակով

Վիվասել-ՄՏՍ-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով բաժանորդներին տեղեկացրել է խարդախություններից խուսափելու նկատառումներով +387 կոդով որոշ հեռախոսահամարների արգելափակման մասին։

«Տեղեկացնում ենք, որ նկատվել են մեր բաժանորդներին ուղղված՝ միջազգային զանգերի զանգվածային դեպքեր +387 կոդով սկսվող մի շարք հեռախոսահամարներից (Բոսնիա-Հերցեգովինա): Ընկերության կողմից իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ դեպի այդ ուղղություն ելքային և այդ ուղղությունից՝ մուտքային զանգերը ժամանակավորապես արգելափակելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք զերծ մնալ անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին զանգահարելուց: Բջջային խարդախության դեպքեր նկատելիս անհրաժեշտ է այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահել, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և բաժանորդների հետ համագործակցությամբ պայքարել բջջային խարդախության դեմ», ասված է հայտարարության մեջ: