Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ն անվանափոխվում է ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ի
19/04/2017 23:23

Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ն անվանափոխվում է ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ի

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է իր ֆիրմային անվանումը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի փոխելու մասին: Ընկերության ապրանքային նշանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, չի փոփոխվել:

«Երբ 2007թ. ՎիվաՍելը միացավ ՄՏՍ խմբին, ընկերությունն արդեն իսկ հանդիսանում էր Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը և ապահովում էր հեռահաղորդակցության նորարարական ծառայությունների լայն շրջանակ՝ մատչելի և մրցակցային սակագներով:  Տարիների ընթացքում, արդեն «ՄՏՍ» խմբի կազմում, ընկերությունը փոխառեց խմբի լավագույն փորձը և օգտագործեց այն՝ ամենաժամանակակից ապրանքատեսակներն ու ծառայություններն իր բաժանորդներին առավել հասանելի դարձնելու համար: Ընկերության ֆիրմային անվանման մեջ «ՄՏՍ» անվանման օգտագործումը հերթական տրամաբանական քայլն է՝ «ՄՏՍ» խմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտեգրման գործընթացի համատեքստում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍ» ՀԲԸ կազմում ներառվել է 2007 թվականին: «ՄՏՍ»-ը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակ տրամադրող առաջատար օպերատորն է:

«ՄՏՍ»-ում ընդգրկվելուց հետո խմբի կոմերցիոն գործիքներն ու տեխնիկական փորձառությունը օգտագոծելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էլ ավելի ամրապնդեց նոր ցանցերի և ծառայությունների ներդրման, ինչպես նաև գործառնությունների որակի և արդյունավետության բարձրացման ոլորտում իր մրցակցային առավելությունը: