248
2496
Ucom. ամենաընդարձակ 4G+ ցանցն Հայաստանում

Ucom. ամենաընդարձակ 4G+ ցանցն Հայաստանում

Ս.թ. մարտ ամսվա ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է նոր կայաններ Տավուշի մարզում, ընդ որում այսօր 4G+ ցանցը հասանելի է նաև մարզի սահմանամերձ գյուղերում: Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու տարատեսակ OTT ծառայությունների, իսկ մասնավորապես՝ առցանց քարտեզների բոլոր գործառույթները:

«Ucom ընկերությունն այս տարի ևս ներդրումներ է իրականացնում ցանցի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ: Եթե նախորդ տարվա վերջին 4G+ ցանցը հասանելի էր 55 բնակավայրերում, ապա այս ձնառատ ամիսների ընթացքում իրականացված ինտենսիվ աշխատանքներից հետո այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 102 բնակավայր, ներառյալ գյուղական համայնքները և 16 քաղաք: Հարկ է նշել, որ այսօր Ucom-ի 4G+ ցանցն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում և այս տարածումը շարունակական է լինելու: Համաշխարհային փորձից հայտնի է, որ երկրի տնտեսական աճն ուղիղ կապ ունի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:   

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին, ընդգրկելով Հայաստանի տարածքի 85%-ը և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:

Կարճ հասցե: geek.am/u/5478.html
Ucom Telecom Ucom 4G Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2757 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանցիները հիմնականում նախընտրում են Samsung, Apple և Xiaomi-ի սմարթֆոնները

Ինտերնետային վիճակագրության statcounter հարթակը հրապարակել է 2018թ. դեկտեմբեր ամսի ցուցանիշները։ Հրապարակված ցուցանիշների համաձայն 2018թ. վերջի դրությամբ Հայաստանում օգտագործվող սմարթֆոնների 30.63%-ը բաժին է ընկնում հարավկորեական Samsung-ին, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները

Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։ Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS